Մեսսին որոշել է մնալ «Բարսելոնայում»
04/09/2020 16:34
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Analitik.am: «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին որոշել է մնալ կատալոնական ակումբում: Հայտնում է Marca-ն:
Աղբյուրի համաձայն՝ հարձակվողը, ով ցանկանում էր հեռանալ թիմից, վերջին մի քանի օրերի ընթացքում փոխել է իր կարծիքը:
Արգենտինացին կարող է ևս մեկ մրցաշրջան անցկացնել ակումբում:
Որոշման հիմնական պատճառը «Բարսելոնայի» կողմից պայմանագիրը միակողմանիորեն խզելու ցանկությունն է: Մեսսին հնարավորություն ունի դիմել դատարան, բայց ֆուտբոլիստը չի ցանկանում ակումբի հետ կոնֆլիկտ ունենալ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում