Որոշիչ եղան 11 մետրանոցները. Հյուսիսային Մակեդոնիա-Հայաստան՝ 2:1 (տեսանյութ)
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Armsport.am: Հայաստանի ազգային հավաքականը պարտությամբ մեկնարկեց Ազգերի լիգայի նոր մրցաշրջանում: Առաջին տուրում Խոակին Կապառոսի թիմը հյուրընկալվեց Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանուն և պարտվեց 1-2 հաշվով։ Բոլոր գոլերն էլ գրանցվեցին 11 մետրանոցից: Տանտերերը երկու գոլերն էլ խփեցին առաջին խաղակեսում:
5-րդ րոպեին սեփական տուգանայինում Վարազդատ Հարոյանի կանոնները խախտեց մրցակցի հետ պայքարում: Նշանակված 11 մետրանոցն անվրեպ իրացրեց Ալիոսկին։ 37-րդ րոպեին նույն պատկերը կրկնվեց այս անգամ Հովհաննես Համբարձումյանի մասնակցությամբ․ նորից նշանակվեց 11-մետրանոց, այս անգամ Յուրչենկոյի դարպասը գրավեց Նեստորովսկին։ Հանդիպման վերջին րոպեին 11 մետրանոցի հարված ստացան նաև հայ ֆուտբոլիստները, որն անվրեպ իրացրեց Տիգրան Բարսեղյանը:
Ընդհանուր առմամբ Հայաստանի հավաքականը վատ տպավարություն չթողեց: Մեր թիմն ուներ խաղային առավելություն, սակայն պակասում էին գրոհներին սրությունը: Ամբողջ հանդիպման ընթացքում տանտերերն այդպես էլ ոչ մի լուրջ պահ չստեղծեցին Դավիդ Յուրչենկոյի դարպասի մոտ:
Հիշեցնենք, որ C դիվիզիոնի 2-րդ խմբում Հյուսիսային Մակեդոնիայի ու Հայաստանի հավաքականներից բացի ընդգրկված են նաև Էստոնիայի և Վրաստանի ընտրանիները: Վերջիններս այսօր կանցկացնեն իրենց առաջին հանդիպումը: Խաղը տեղի կունենա Էստոնիայում:
Տեսանյութերը՝ ստորև:
Հետևեք մեզ նաև Telegram-ում