Լցված եմ, Տեր…
05/09/2020 20:30
Նմանատիպ
Լցված եմ, Տեր,
չեմ դարմանվում հիշողությամբ,
քայլ չի անում ծիրանիներ հագած օրը,
իսկ երկինքը ձայնը խորն է պահում իր մեջ։
Օ ՜, թուլության բարկ առավոտ,
գավազանդ ծաղկում է, տես,
ու ցուպ դառնում հնամենի,
ի ՜նչ երգ պահեմ հիշատակող,
առավոտին ի ՞նչ տամ, ասա,
տես՝ կանգնած եմ հրամանի,
և անցյալն է – օտարական,
լցված եմ, տեր,
թաղ դարձի գա տեսանելին,
որ ես հայցման կանգնեմ մի պահ
ու հունձքս տամ առավոտին։
Աշոտ Ավդալյան
Հետևեք մեզ նաև Telegram-ում