Ջոկովիչին որակազրկեցին US Open-ից
07/09/2020 09:44
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Armsport.am: Նյու Յորքում ընթացող թենիսի Միացյալ Նահանգների բաց առաջնությունում գրանցվել է սենսացիոն միջադեպ։ Տղամարդկանց մենախաղում պայքարից հեռացրել են առաջին ռակետ Նովակ Ջոկովիչին։
1/8-րդ եզրափակիչում Պաբլո Կարենյո-Բուստայի դեմ խաղում առաջին սեթում 5-6 հաշվի ժամանակ Ջոկովիչը ոչ միտումնավոր հարվածեց գծային մրցավարին։ Մինչև այդ սերբ թենիսիստը հարվածել էր նաև գովազդային վահանակին ու նախազգուշացում ստացել։
Հանդիպման սուպերվայզերը որոշեց որակազրկել Նովակ Ջոկովիչին։ 33-ամյա թենիսիստը հեռացվեց մրցաշարից։
Սուպերվայզերը որոշումը մեկնաբանել է՝ ասելով, որ եթե չլիներ առաջին հարվածը գուցե որոշումը այսպիսին չլիներ ու խաղը շարունակվեր։ Պաբլո Կարենյո Բուստան դուրս է գալիս քառորդ եզրափակիչ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում