Ֆրենսիս Ֆորդ Քոպոլան կվերաթողարկի «Կնքահայր 3»-ը
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրենսիս Ֆորդ Քոպոլան հայտարարել Է, որ աշխատում Է «Կնքահայր 3»-ի նոր տարբերակի վրա, որը, նրա խոսքով, կլինի եռերգության «ավելի հարմար ավարտը»: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Deadline-ը:
Կինոնկարը կոչվելու Է «Կնքահայր Մարիո Պյուզո: Վերջերգ. Մայքլ Կոռլեոնեի մահը»:
Քոպոլան ինքը, որը վաղուց Էր ցանկանում վերափոխել երրորդ մասը, պարզաբանել Է, որ այս տարբերակն իրեն ավելի շատ Է դուր գալիս, եւ այն ավելի շատ Է համապատասխանում Մարիո Պյուզոյի հետ իրենց տեսլականին:
«Կնքահայր 3»-ը թողարկվել Է 1990 թվականին՝ դեռ գրողի կյանքի օրոք, եւ ստեղծվել Է նրա սցենարով:
«Եզրափակիչի այս տարբերակի համար ես նոր սկիզբ եւ վերջ եմ ստեղծել, փոխել եմ առանձին տեսարանների ու կադրերի տեղերը եւ թրեքները: Այսպիսի փոփոխություններով եւ տեսա ու ձայնա ռեստավրացիայից հետո այս տարբերակը, ինձ թվում Է, լավագույն վերջնամասն Է «Կնքահայր» եւ «Կնքահայր 2» ֆիլմերի համար, ճշտել Է նա՝ շնորհակալություն հայտնելով Paramount ստուդիային, որը նրան հնարավորություն Է տվել վերաթողարկել ֆիլմը:
Երրորդ մասը հանդիսատեսների ու քննադատների կողմից զուսպ արձագանքների Է արժանացել առաջին երկուսի համեմատությամբ, որոնք համարվում են ամերիկյան կինեմատոգրաֆի լավագույն ֆիլմերից մեկը: Այնուամենայնիվ, այն ստացել Է «Օսկար»-ի յոթ անվանակարգ, այդ թվում՝ «լավագույն ֆիլմ» եւ «լավագույն ռեժիսոր» կատեգորիաներում: Ենթադրվում Է, որ նոր «Կնքահայր 3»-ը սահմանափակ վարձույթով կթողարկվի դեկտեմբերին՝ նախորդ սերիայի թողարկման 30-ամյակի կապակցությամբ, այնուհետեւ կհայտնվի թվային հարթակներում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում