Օբաման Չինաստանին նախազգուշացրել Է տարածքային խնդիրները լուծելիս ուժի կիրառումից
12/07/2013 12:09
Նմանատիպ
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Չինաստանին նախազգուշացրել Է ուժի եւ սպառնալիքների կիրառումից հարեւանների հետ տարածքային վեճերը լուծելիս, որոնք վերաբերում են Հարավչինական եւ Արեւելաչինական ծովերում գտնվող կղզիներին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ինչպես ասված Է Սպիտակ տան տարածած հայտարարության մեջ, Օբաման Չինաստանին առաջարկել Է հարեւան պետությունների հետ իր ծովային տարածքային վեճերը լուծել խաղաղ ճանապարհով, առանց ուժի ու սպառնալիքների կիրառման:
Նախագահը Վաշինգտոնում հանդիպում Է ունեցել ՉԺՀ-ի պատվիրակության անդամների հետ, որոնք մասնակցում են ռազմավարական եւ տնտեսական հարցերի շուրջ երկխոսության հերթական փուլին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում