ՖԻԴԵ-ն հայտարարել է հավակնորդների մրցաշարը վերսկսելու մասին
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Armsport.am: ՖԻԴԵ-ն հայտարարել է հավակնորդների մրցաշարի վերսկսման մասին։ Մրցաշարը մարտին ընթանում էր Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքում, սակայն դադարեցվել էր կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով։
Շախմատի միջազգային ֆեդերացիան հայտնում է, որ մրցաշարի կազմակերպիչների ու խաղացողների հետ քննարկումների արդյունքում որոշվել է վերսկսել հավակնորդների մրցաշարը։
Մրցաշարի վերսկսումը նախատեսված է 2020 թվականի նոյեմբերի 1-ին։ Հայտարարության մեջ ասվում է, որ մրցաշարը անցկացվելու է Եկատերինբուրգում, սակայն հաշվի առնելով համաճարակային իրավիճակը՝ ՖԻԴԵ-ն նաև այլընտրանքային քաղաք է ընտրել, որտեղ մրցաշարը կարող է շարունակվել անհրաժեշտության դեպքում։ Այդ քաղաքը Թբիլիսին է։
Հիշեցնենք, որ մրցաշարը դադարեցվել էր մարտին 7-րդ տուրից հետո։ 8-րդ տուրին ընդառաջ մրցաշարային աղյուսակը գլխավորում են 2 շախմատիստներ։ Ֆրանսիացի Մաքսիմ Վաշիե-Լագրավն ու ռուս Յան Նեպոնյաշին ունեն 4,5-ական միավոր։
Հետևեք մեզ նաև Telegram-ում