ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանի պարզաբանումը՝ հագուստի և կոշիկի առևտրով զբաղվող տնտեսվարողների բողոքի վերաբերյալ․ ՈՒՂԻՂ
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Tert.am: ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանը պարզաբանում է հագուստի և կոշիկի առևտրով զբաղվող տնտեսվարողների բողոքը:
Հիշեցնենք, որ առավոտյան Կառավարության դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում մանրածախ առևտրով զբաղվող ձեռնարկատերերը, որոնք նշում էին, թե ապրանքների մաքսազերծման փոփոխություններ են եղել, որոնց պատճառով իրենք ստիպված կլինեն ներկրվող ապրանքի դիմաց մի քանի անգամ ավելի շատ մաքս վճարել:
Ավելի ուշ բողոքի ակցիա իրականացնողները շարժվեցին ՊԵԿ, այնտեղից էլ՝ Արարատյան մաքսատուն:
ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնեցին, որ Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների հետ դեռևս նախօրեին՝ մաքսային պահեստում շրջայցի ժամանակ, հանդիպել են ՊԵԿ փոխնախագահ Շուշանիկ Ներսիսյանը և Արարատյան մաքսատուն-վարչության պետ Կարեն Բաբայանը:
Հանդիպմանը քննարկվել են տնտեսվարողների բարձրացրած հարցերը, մասնավորապես, գործընթացում ծագող անհարմարությունների և գնային քաղաքականության հետ կապված մտահոգությունները:
Պետական եկամուտների կոմիտեն քաղաքացիներին առաջարկել է գույքագրել բոլոր խնդիրները, ինչպես նաև ներկայացնել գնային քաղաքականության վերաբերյալ առաջարկություններ՝ հետագայում համատեղ քննարկելու և աշխատելու նպատակով։
Մոտ 30 րոպե տևած հանդիպման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ տնտեսվարողները կհավաքագրեն բոլոր խնդիրները և հաջորդ օրը՝ Արարատյան մաքսատան ղեկավարության և տնտեսվարողների մասնակցությամբ աշխատանքային հանդիպմանը կքննարկվեն այդ խնդիրները:
Սակայն քաղաքացիները քիչ անց տեղեկացրել են, որ հրաժարվում են աշխատանքային հանդիպումից:
Հետևեք մեզ նաև Telegram-ում