Հենդելի «Հռադամիստի» մեկնարկը տրվեց Գառնու հեթանոսական տաճարում

Հենդելի «Հռադամիստի» մեկնարկը տրվեց Գառնու հեթանոսական տաճարում

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Aravotam: Հայաստանում գործող «Մտավոր սեփականության պաշտպանության ասոցիացիայի» նախաձեռնությամբ առաջիկա ամիսներին բեմադրվելու է գերմանացի մեծանուն երգահան Գեորգ Ֆրիդրիխ Հենդելի «Հռադամիստ» օպերան, որի առաջին՝ լոնդոնյան բեմադրման 300-ամյակը նշվում է այս տարի:

Հիմք ընդունելով փաստը, որ ըստ օպերայի լիբրետոյի՝ պատմական գործողությունները տեղի են ունենում Գառնիի հեթանոսական տաճարում, սեպտեմբերի 7-ին՝ հենց տաճարի տարածքում էլ կայացավ ստեղծագործության բեմադրման աշխատանքների մեկնարկի շնորհանդեսը:

Նախաձեռնությանը մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանելու բեմադրման գլխավոր դիրիժոր, աշխարհահռչակ Ջորջ Փահլիվանյանը, բեմադրման ռեժիսոր Ռոբերտ Ստուրուան, Մոսկվայի Մեծ թատրոնի մեներգչուհի Աննա Ագլատովան, ՌԴ մշակույթի վաստակավոր գործիչ Սուրեն Շահումյանը, Վրաստանի կամերային նվագախմբի («Վրացական սիմֆոնետա») ղեկավար Գիորգի Կերելաշվիլին, «IPChain» ասոցիացիայի նախագահ Անդրեյ Կրիչեւսկին եւ Մտավոր սեփականության ֆեդերացիայի նախագահ Սերգեյ Մատվեեւը:

Ջորջ Փեհլիվանյանը նշեց, որ շատերն են հիացած այս նախաձեռնությամբ ու հույս հայտնեց, որ տարբեր երկրներից կուզենան ավելի լավ հասկանալ օպերան եւ լինել մեզ հետ: Բեմադրման ռեժիսոր Ռոբերտ Ստուրուայի խոսքով, համավարակը չի կարող խանգարել աշխատանքներին: Նրա հրաշալի որակեց գաղափարը` օպերան բեմադրել այնտեղ, որտեղ ըստ սցենարի՝ տեղի են ունենում իրադարձությունները, երաժշտությունն էլ փառահեղ է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում