Փառամոլություն
Նմանատիպ
Փառամոլությունը սեփական անձնապաշտության ամենից վառ դրսևորումներից մեկն է: Այս երևույթի հիմքում է փառքի ձգտումն ու եսակենտրոնությունն է, սեփական անձի արժևորումը զանազան առիթներով:
Երբ մարդ փառամոլ է, նա մշտապես հակված է գերագնահատել սեփական անձը, նմանապես ստորադասել դիմացինին: Հետևաբար՝ կարելի է ասել, որ այն անմիջականորեն կապված է նաև եսասիրության հետ: Երևույթի հիմքում ընկած է էգոիզմն ու, ինչու ոչ, սեփական անձի ուղղակի պաշտամունքը:
Ինչպես և յուրաքանչյուր մեղք փառամոլությունը նույնպես վտանգավոր և կործանարար է, որից պետք է ձգտել ազատվել` սեփական կյանքը անաչառ կերպով գնահատելով: Փառամոլ մարդու գերնպատակը փառքն է և այլոց ուշադրության սևեռումը սեփական անձի վրա: Այս ամենն էլ իր հերթին կարող է կապված լինել մի շարք հոգեբանական խնդիրների հետ: Օրինակ՝ մարդը շատ հաճախ կարող է նման ցանկություն ունենալ, երբ մատնված է լիակատար անուշադրության կամ երբ կյանքի դառը հարվածներից կամ կյանքի ոչ բնականոն ընթացքից կարող են խեղաթյուրված լինել հոգևոր երջանկության վերաբերյալ նրա իրական պատկերացումները:
Սակայն պատճառը ինչպիսին էլ լինի, չի արդարացնում փառամոլ լինելը, փառամոլության ձգտումը։ Անտոն Անապատականն ասում է․ Եվ ինչպես Անտոն Անապատականն ասում է․ «Մի՛ եղիր փառասեր և սրտիդ մեջ մի՛ պահիր ինքնագովություն, ասելով. «Ես այս և այն բաները արեցի, և առաջադիմեցի այս և այն բաների մեջ»: Այսպիսի մտածումները շնչում են փառամոլությամբ, և ով որ բտված է նրանցով, նա դարձել է չար ոգիների բնակատեղի»։
Այս ամենից հասկանալի է դառնում, որ յուրաքանչյուր մարդ ինքն է պատասխանատու իր կյանքի, կեցվածքի ու ու բարոյական դրսևորումների համար, սակայն միաժամանակ այդ ամենը պետք է սնված լինի հոգևոր արժեքների վերաբերյալ ճշմարիտ պատկերացումներով և դառնա դրանց գործնական կիրառությունը։
Արմեն Չաքմիշյան
Աղբյուր՝ Qahana.am
Հետևեք մեզ նաև Telegram-ում