Ժուժկալություն
Նմանատիպ
Ժուժկալությունը քրիստոնեական ամենաերանելի առաքինություններից մեկն է, որ խորհրդանշում է մարդու ճշմարիտ հեզությունն ու չափի զգացում ունենալը։ Ավաղ, հատկապես ներկայիս գերժամանակակից պերճանքների և գայթակղությունների ժամանակաշրջանում, մեզանից քչերին է հաջողվում պահպանել մարդկային այս ազնվագույն հատկանիշը։
Մեզանից շատերն այսօր ընկել են ագահության հորձանուտը և տրվել աշխարհի բազում գայթակղություններին՝ մոռանալով հոգևոր արժեքների կարևորության մասին: Ինչպե՞ս պիտի փրկվեն նրանք, եթե ոչ ժուժկալությամբ։
Ժուժկալությունը, ինչպես և քրիստոնեական մյուս բոլոր առաքինությունները, նախևառաջ մարդկային որակ է և ապրելակերպ, որ դրսևորվում է Քրիստոսով պայծառակերպված անհատի կյանքում: Երբ մարդ ժուժկալ է, նա այդպիսին է յուրաքանչյուր հարցում՝ թե՛ նյութական արժեքների և թե՛ մարդկային փոխհարաբերության:
Մեր կյանքը, կենցաղը դասավորելիս՝ պետք է իմանանք նաև, որ Աստված ամենևինդեմչէնյութականբարեկեցիկվիճակին, հարստությանը, ուրախությանըևԻրիսկպարգևածբարիքներըվայելելուն: ՍակայնԱստվածչիցանկանում, որմարդը նյութի ստրուկըդառնա, իրկյանքիիմաստըփնտրի նյութական աշխարհում՝ կարծելով, թեիրերի առատություննէիրեներջանիկ դարձնելու:
Պետրոս առաքյալն ասում է, որԱստվածմեզշնորհելէկյանքինևաստվածապաշտությանըվերաբերողամենինչ՝Իրաստվածայինբնությանըհաղորդակիցլինելուևայսաշխարհիցանկություններիցուապականություններիցհեռումնալուհամար: Դրահամարմեծջանքէպահանջվումմեզանից, որպեսզիհավատովառաքինությունձեռքբերենք, առաքինությամբ՝գիտություն, գիտությամբ՝ժուժկալություն, ժուժկալությամբ՝համբերատարություն, համբերությամբ՝աստվածապաշտություն, աստվածպաշտությամբ՝եղբայրասիրություն, եղբայրասիրությամբէլ՝սեր (տե՛ս՝ԲՊետրոս 1:3-11):
Արմեն Չաքմիշյան
Աղբյուր՝ Qahana.am
Հետևեք մեզ նաև Telegram-ում