Յուվենտուսը և Բավարիան կարող են փոխանակվել ֆուտբոլիստներով
14/09/2020 17:13
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Armsport.am: Թուրինի «Յուվենտուսը» հետաքրքրություն է ցուցաբերում Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Տիագո Ալկանտարայի նկատմամբ:
Ըստ Sportmediaset-ի, թուրինցիների ղեկավարությունը պատրաստ չէ 30-35 միլիոն եվրո վճարել իսպանացի կիսապաշտպանի տրանսֆերի համար և պատրաստվում է առաջարկել մյունխենյան ակումբին փոխանակել 29-ամյա խաղացողին կիսապաշտպան Դուգլաս Կոստայի հետ, ով արդեն խաղացել է գերմանական գրանդում:
Նշվում է, որ «Յուվեն» նույնքան է գնահատում բրազիլացի ֆուտբոլսիտին և պատրաստ է փոխանակման գործարք իրականացնե՝լ առանց կողմերից յուրաքանչյուրի կողմից լրացուցիչ վճարումների:
Ըստ աղբյուրի, «Բավարիան» ևս դեմ չէ իր կազմում տեսնելԴուգլասին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում