Շնորհակալ եմ, որ սիրեցիք մեր երկիրը. Արմեն Աշոտյան

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպան տիկին Կրինա Ռոդիքա Պրունարիուի հետ, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունից, նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպանին’ համատեղ աշխատանքի համար’ ընդգծելով, որ այս ընթացքում հաջողութ? ?ամբ իրականացվել են մի շարք կրթական և գիտական նախագծեր: Մասնավորապես, համատեղ ջանքերով երկրորդ շունչ է հաղորդվել Բուխարեստում հայոց լեզվի ամբիոնի աշխատանքներին, ստորագրվել է գիտության ոլորտում համագործակցության հուշագիր, որի շրջանակներում իրականացվել են համատեղ գիտական նախագծեր, ինչպես նաև ակտիվացել են միջբուհական և միջուսանողական կապերը: Արմեն Աշոտյանի խոսքով’ հատկանշական է, որ Ռումինիայից հետո Բոլոնիայի քարտուղարության ղեկավարությունն անցել է Հայաստանին, որից հետո ամիսներ շարունակ ռումինացի կոլեգաներն օգտնել են իրենց հայ գործընկերնին’ համաեվրոպական կարևորության նախագիծը հաջողությամբ իրականացնելու համար:

Տիկին Պրունարիուն շնորհակալություն է հայտնել ընդունելության համար’ ընդգծելով, որ Հայաստանում իր դիվանագիտական առաքելության 6.5 տարիների ընթացքում հասցրել է սիրել Հայաստանը և նրա ժողովրդին: «Ես ընդմիշտ կմնամ Հայաստանի ընկերը»,-նշել է դեսպանը’ ընդգծելով, որ իր ամենաամեծ հաջողությունը համարում է կրթության և մշակույթի ոլորտում երկու երկրների միջև համագործակցության ընդլայնումը: Ըստ տիկին Պրունարիուի’ ցանկացած հաջող հարաբերության համար պարտադիր պայման է երկողմանի հետաքրքրությունն ու շահագրգռվածությունը:

«Շնորհակալություն, որ սիրեցիք մեր երկիրը. ես հույս ունեմ, որ Ձեր լավ հուշերը կպահպանեք ողջ կյանքի ընթացքում: Համաձայն եմ. եթե կա երկուստեք շահագրգռվածություն, արդյունքներն ակնհայտ են: Կրթության և մշակույթի ոլորտներն իրականում ամենաարագն են մերձեցնում երկու ժողովուրդներին, որն էլ իր հերթին խթան է հանդիսնում նաև տնտեսական և քաղաքական համագործակցության համար»,-նշել է Արմեն Աշոտյանը’ հույս հայտնելով, որ լավ ավանդույթների վրա ձևավորված համագործակցությունն առաջիկայում ավելի ամուր ինստիտուցիոնալ հիմքերի վրա կդ րվի:

Հանդիպման ավարտին նախարար Արմեն Աշոտյանը կրթության ոլորտում հայ-ռումինական կապերի ամրապնդման և համագործակցության ընդլայնման գործում ունեցած ավանդի համար տիկին Կրինա Ռոդիքա Պրունարիուն պարգևատրել է ՀՀ կրթության և գիտության նախարարության բարձրագույն պարգևով’ «Ոսկե հուշամեդալով»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում