ԱԺ դիմացից Վահագն Չախալյանը բերման ենթրակվեց. բողոքի ակցիան շարունակվում է. ՈՒՂԻՂ
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: Խորհրդարանի շենքի դիմաց մեծ թվով ոստիկաններ են հավաքված: ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով ԱԺ դիմաց են հավաքվել «Լուսավոր Հայաստան» կուսակցության համակիրները, նաև «Կամք» նախաձեռնությունը:
«Կամք» նախաձեռնության համահիմնադիր Վահագն Չախալյանը հայտարարեց, որ Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջն առաջացել է նրա ապազգային, հակահայական գործունեության հետևանքով:
«Հեռացիր, հեռացիր»՝ գոռում են ակցիայի մասնակիցները:
«Արայիկ ողորմելի, ի՞նչ ես կառչել աթոռից»,– բղավում է Չախալյանը:
Նրան ոստիկանը հարցրեց, թե ուր է դիմակը, այնուհետև մի քանի ոստիկան հետևից բռնեցին ձեռքերն ու բերման ենթարկեցին:
Կա այլ բերման ենթարկված անձ ևս:
Նշենք, որ բողոքի ակցիան իրականացվում է՝ ի աջակցություն ԱԺ լիագումար նիստում «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացվող ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջի։
Տեսանյութը՝ Tert.am-ի
Հետևեք մեզ նաև Telegram-ում