Ճարտարապետության թանգարանը մեծ նվեր է ստացել. լուսանկարներ
16/09/2020 19:30
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Irates.am: Թամանյանի անվան Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտը նվեր է ստացել անվանի ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի ամբողջ արխիվը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է թանգարան-իստիտուտի տնօրեն Մարկ Գրիգորյանը՝ այն որակելով պատմական իրադարձություն:
Իսրայելյանը հեղինակել է այնպիսի հուշարձաններ, ինչպիսիք են Մայր Հայաստանը, Սարդարապատի հուշահամալիրը, «Նոյ» գինու-կոնյակի գործարանի շենքը և այլն:
«Արխիվի չափելիությունն անչափելի է, այն հսկայական նյութ է 20-րդ դարի ճարտարապետությունը հետազոտողների համար: Թանգարանն առաջիկայում կզբաղվի արխիվի թվայնացմամբ և ցուցանմուշների վերականգնմամբ, ինչը, բնականաբար, լուրջ աշխատանք է»,- գրել է Գրիգորյանը: