ԿԳՄՍ նախարարի հրաժարականի պահանջով՝ ԲՀԿ-ն ակցիա է կազմակերպել նախարարության դիմաց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17/09/2020 15:04
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Tert.am: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը բողոքի ակցիա է կազմակերպել ԿԳՄՍ նախարարության շենքի դիմաց։ Նրանք պահանջում են նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը։
Նախօրեին ԱԺ-ում ճեպազրույցների ժամանակ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները նշում էին, որ նախարարն իրեն պահում է ոչ կոռեկտ և իրենք միանում են նրա հրաժարականի պահանջին։
Նախարարի հրաժարականի պահանջի առիթ են հանդիսացել դպրոցական առարկայացանկում փոփոխությունները։
Հետևեք մեզ նաև Telegram-ում