Դուք լավ գիտեք, որ խնդիրը Ա․ Հարությունյանը չէ. Միհրան Հակոբյան

Դուք լավ գիտեք, որ խնդիրը Ա․ Հարությունյանը չէ. Միհրան Հակոբյան

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, FacebookՀարգելի մտավորականներ,
Ի՞նչ եք ուզում Արայիկ Հարությունյանից: Ինչու՞ եք լռում: Չգիտե՞ք, որ կրթության ոլորտում կատարվող այլանդակությունների գլխավոր հեղինակն ու պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է: Դուք բոլորից լավ գիտեք, որ ինչպես անհատն է փորձում իր երեխային դաստիարակել է իր պատկերացումներին ու դավանած արժեքներին համահունչ, այնպես էլ պետությունն է կրթական չափորոշիչներով փորձում դպրոցի միջոցով մարդ և քաղաքացի դաստիարակել: Դուք շատ լավ գիտեք, որ խնդիրը Արայիկ Հարությունյանը չէ, խնդիրը Նիկոլ Փաշինյանն է` իր ստանձնած պարտավորություններով, որ կրթական համակարգի միջոցով փորձում է իր տեսակը վերարտադրել: Անսկզբունք, անկիրթ, անգրագետ, պոռոտախոս, ցինիկ ու ստախոս տեսակը: Ասենք ու Արայիկ Հարությունյանը հրաժարական տվեց, և ի՞նչ: Ձեր համար առանձնապես ի՞նչ տարբերություն, թե այդ սենյակում ո՞վ է նստելու: Դրանից իրողությունները փոխվելու՞ են: Ուզու՞մ եք այս այլանդակության վերջը տալ, ուզու՞մ եք խնդիրը լուծել` իրերն անվանեք իրենց անուններով ու պետության ղեկից հեռացրեք Նիկոլ Փաշինյանին:

Միհրան ՀԱԿՈԲՅԱՆ

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում