Եգիպտոսն այցագրային ռեժիմ Է սահմանել Սիրիայի քաղաքացիների համար
Նմանատիպ
Եգիպտոսն այցագրային ռեժիմ Է սահմանել սիրիացիների համար եւ սկսել Է Սիրիայից փախստականներին հայրենիք ուղարկել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հուլիսի 12-ին Ժնեւում կայացած ճեպազրույցի ժամանակ լրագրողներին հայտնել Է ՄԱԿ-ի՝ Փախստանների գործերի գերագույն կոմիսարի վարչության (ՓԳԿՎ) մամուլի քարտուղար Էդրիան Էդվարդսը:
«Մենք գիտենք, որ հուլիսի 8-ին Եգիպտոսի տարածք ժամանող սիրիացիների համար սահմանվել Էին այցագրային պահանջներ»,-ասել Է նա: ՓԳԿՎ-ի մամուլի քարտուղարը, վկայակոչելով ԶԼՄ-ների հաղորդագրությունները, հայտնել Է, որ դրանից հետո Եգիպտոսից երկու ինքնաթիռներով դուրս են բերվել շուրջ 150 սիրիացի փախստականներ՝ 95-ը՝ Սիրիա, 56-ը՝ Լիբանան:
Այս իրադրությունն անհանգստություն Է առաջացնում Վարչությունում: «Մենք աշխատում ենք Եգիպտոսի կառավարության հետ՝ երաշխավորելու, որ կարիքավոր սիրիացիները նախկինի պես մուտքի թույլտվություն կունենան (երկիր)»-ասել Է Էդվարդսը:
ՓԳԿՎ-ի տվյալներով՝ այս պահին, Եգիպտոսում պաշտոնապես գրանցված են 87 հազար սիրիացիներ, սակայն նրանց ճշգրիտ թիվը «կարող Է շատ ավելի մեծ լինել», խոստովանում են Վարչությունում: Իսկ այն սիրիացիների ընդհանուր թիվը, որոնք ապաստան են գտել հարեւան երկրներում, ապավելապես Լիբանանում, Թուրքիայում, Հորդանանում եւ Իրաքում, գերազանցել Է 1,6 միլիոնը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում