Գիտնականները պատրաստվում են ստեղծել Վենետիկի «թվային ավատար»
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: 50 տարվա ընթացքում 2019 թվականի նոյեմբերին Վենետիկում տեղի ունեցած ամենամեծ ջրհեղեղից հետո, վենետիկցի գիտնականներն ու արվեստաբանները միավորվել են, որպեսզի իրենց ուժերի ներածին չափով պահպանեն քաղաքի պատմությունը և արվեստի ամենաթանկ առարկաները: artguide.com-ի հաղորդմամբ, գիտնականների մի խումբ, որոնք աշխատում են Factum Foundation for Digital Technology in Conservation-ի շրջանակում, թվային սկանավորման միջոցով պատրաստվում են ստեղծել քաղաքի «թվային ավատար»:
Թիմի ղեկավար Ադամ Լոուն նպատակ ունի ստեղծել ամբողջ Վենետիկի 3D մոդելը, որով ներկայացվի այն մինչև իրական ֆիզիկական քաղաքը ամբողջովին փլուզվի կլիմայի փոփոխության պատճառով:
Փորձագետների տվյալների համաձայն, կլիմայի փոփոխության պատճառով մինչև 2100 թվականը ծովի մակարդակի բարձրացումը կարող է կազմել մոտ 30-60 սմ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում