Թո՛ղ գան, խոսե՛ն մարդկանց հետ. Ամուլսարի հարակից համայնքի բնակիչները Կառավարությանը հրավիրում են համայնք (Տեսանյութ)
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Aysor.am: Ամուլսարի հարակից համայնքի բնակիչները կառավարությանը հրավիրում են համայնք՝ ծանոթանալու իրավիճակին ու մարդկանց խնդիրներին:
«Ամուլսարի հանք – նախաձեռնող խումբ» ֆեյսբուքի էջում հրապարակված տեսանյութում բնակիչներից Վիրաբ Հովհաննիսյանը պատմում է, որ «Լիդիան Արմենիա»-ն ջերմոցներ է սարքել շատերի համար. «Բերքն ինքը կգնի, բոլորի համար լավ կլինի»:
«Աշխարհը հանքարդյունաբերությունով է ապրում: Գյումրիից գալիս են «Լիդիան»-ում աշխատելու:
Ասում են՝ թունավոր է, ուրան կա՝ սուտ է»:
«Որևէ պետական մարմնի աշխատող՝ պատգամավոր, նախարար, մեկ անգամ չի այցելել Գնդեվազ, Ջերմուկ, Գորայք, Սարավան, որ հասկանա, թե էս համայնքներում իրական իրավիճակն ինչպիսին է: Պետք է գան, խոսենք։ Մենք հրավիրում ենք իրենց: Թող գան խոսեն մարդկանց հետ, տեսնեն՝ մարդիկ ինչո՞վ են ապրում, ի՞նչ խնդիրներ ունեն։ Եվ, առհասարակ, ի՞նչ է կատարվում այս համայնքում»,- նկատեց բնակիչներից Աննա Ներսիսյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում