Լևոն Արոնյանը և Սերգեյ Մովսեսյանը մասնակցում են Բունդեսլիգային
18/09/2020 17:09
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Armsport.am: Գերմանիայում մեկնարկել է երկրի ակումբային առաջնությունը՝ Բունդեսլիգան։
Համավարակով պայմանավորված մրցաշարին մասնակցում են 8 թիմեր։ Բունդեսլիգայի ուժեղագույն Բադեն-Բադեն ակումբի կազմում հանդես են գալիս գրոսմայստերներ Լևոն Արոնյանը և Սերգեյ Մովսեսյանը։ Առաջին տուրում Արոնյանը ոչ-ոքի է խաղացել Գեորգ Մեյերի հետ, իսկ Մովսեսյանը չի խաղացել։ Բադեն-Բադենը 6,5- 1,5 հաշվով հաղթանակ է տոնել «Դեյսիզաու» թիմի նկատմամբ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում