«Ճակատագրի սև կատուն». սիրիահայ գրող Հակոբ Միքայելյանը Երևանում ներկայացրեց նոր գիրքը
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիահայ գրող Հակոբ Միքայելյանը, ով այժմ բնակվում է Երևանում, ընթերցողների դատին հանձնեց «Ճակատագրի սև կատուն» վիպակը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ`գրքի շնորհանդեսը տեղի ունեցավ սեպտեմբերի էր-ին Հայաստանի գրողների միությունում:
«Ուրախ եմ, որ կարդացի այս գիրքը, որում արտահայտված է հեղինակի ջանքն ու տաղանդը: Գրքում ներառված են գործեր, որոնք ինձ շատ են տպավորել, որոնցում ներկայացված են Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունները, ներքին անցուդարձը»,-նշեց Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանն ու հավելեց, որ, ընթերցելով առաջին գործը, որը սիրային է, չես կարող ենթադրել, թե ինչ է քեզ սպասվում առջևում:
Միլիտոնյանը պատմեց, որ Միքայելյանին ճանաչել է Սիրիա այցելելիս, երբ հյուրընկալվել է այն դպրոցում, որի տնօրենն էր գրողը: «Մենք այնտեղ հանդիպեցինք ու պետք է նշեմ, որ շատ լավ դպրոց էր: Կարծում եմ` Միքայելյանը Սիրայում մեծ գորեծ է արել»,-եզրափակեց նա:
Հակոբ Միքայելյանն էլ խոստովանեց, որ սա վեպ կամ վիպակ գրելու իր առաջին փորձն է: «Այս վիպակը կազմված է մի քանի պատմվածքից: Դրանք հրապարակվել են տարբեր թերթերում: Գրքի վրա աշխատել եմ վեց ամիս: Հաճախ էի զանգում դստերս նրա հետ գրքի կառուցման վերաբերյալ քննարկումներ իրականացնելու համար»,-ասաց Միքայելյանը` նշելով, որ չի հետևել ավանդական վեպի օրենքներին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում