Բավարիան «փոշիացրեց» Շալկեին, Սանեի նորամուտը շքեղ էր (տեսանյութ)
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Armsport.am: Մեկնարկեց Գերմանիայի Բունդեսլիգայի 2020/21 մրցաշրջանը:
Բացման խաղում Մյունխենի «Բավարիան» սեփական հարկի տակ 8 անպատասխան գնդակ ուղարկեց «Շալկեի» դարպասը: Հեթ-տրիկի հեղինակ դարձավ Սերժ Գնաբրին: Մեկական անգամ աչքի ընկան Լևանդովսկին, Գորեցկան, Մուսիալան, Մյուլլերն ու թիմում նորամուտը նշող Սանեն: Ի դեպ, Սանեն կատարեց նաև 2 գոլային փոխանցում ու շատ լավ տպավորություն թողեց: Տպավորություն էր, որ գերմացին վաղուց հանդես է գալիս «Բավարիայի» կազմում:
Լևանդովսկին Բունդեսլիգայում «Բավարիայի» կազմում խփեց 163-րդ գնդակն ու շրջանցեց Ռումենիգեին (162): Առջևում 365 գոլով Գերդ Մյուլլերն է:
«Բավարիան» խաղն անցկացրեց մեկ շնչով: Հանս-Դիտեր Ֆլիկի թիմին շատ բարդ է կանգնեցնել: Բունդեսլիգայում, ինչպես նաև ՉԼ-ում կա բացահահտ ֆավորիտ՝ ի դեմս ՉԼ-ի գործող չեմպիոնի:
Հետևեք մեզ նաև Telegram-ում