ԱԱ-2022-ի ընտրական մրցաշարի ձևաչափը հնարավոր է փոփոխության ենթարկվի

ԱԱ-2022-ի ընտրական մրցաշարի ձևաչափը հնարավոր է փոփոխության ենթարկվի

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Armsport.amՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն ասել է, որ Քաթարի 2022 թվականի ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի ձևաչափը հնարավոր է փոփոխության ենթարկվի:

«Ես անհանգստանում եմ, որ սա իրական խնդիր է, հատկապես եթե համաճարակը չդադարի, չնահանջի, և մենք սկսենք նորմալ խաղալ: Եվրոպայում ազգային հավաքականների հանդիպումները շարունակվում են, ուստի ուզում եմ շնորհավորել ՈւԵՖԱ-ին: CONMEBOL-ի (Հարավային Ամերիկա) ընտրական փուլը կսկսվի հոկտեմբերին:

Մենք մշակում ենք խաղերի անցկացման արձանագրություն, այն պատրաստ կլինի մինչև հաջորդ շաբաթ, մենք ուզում ենք կոնֆեդերացիաներին գործիքներ տալ խաղերը շարունակելու համար, բայց մենք չենք ուզում որևէ բան պարտադրել, մենք ուզում ենք, որ ամեն ինչ սահուն անցնի»:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում