ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Հայաստան
13/07/2013 00:30
Նմանատիպ
ԵԱՀԿ գործող նախագահ, Ուկրաինայի արտգործնախարար Լեոնիդ Կոժարան հուլիսի 15-ին կժամանի Հայաստան: Ինչպես «Times.am»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, Լեոնիդ Կոժարային Երևանում կընդունի ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը։ Նախատեսված է նաև հանդիպում ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ։
Նույն օրը կկայանան ԵԱՀԿ գործող նախագահ Լեոնիդ Կոժարայի բանակցություններն ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ, որին կհետևի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում