Նուռ, հայկական տառեր ու ֆիլմեր. Լեդի Գագան, Փարաջանովի արվեստից ոգեշնչված, նոր տեսահոլովակ է ներկայացրել (լուսանկարներ, տեսանյութ)
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Հանրահայտ երգչուհի Լեդի Գագան նախօրեին ցուցադրել է «911» երգի տեսահոլովակը, որում հայ կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի արվեստից տարրեր կան:
Կարելի է ասել, որ այն «Նռան գույնը» ֆիլմի այլընտրանքային տարբերակն է, որտեղ Գագան, փարաջանովյան խորհրդանիշներով շրջապատված, մասնակցում է տարբեր ծեսերի, հանդես է գալիս տարբեր կերպարներով։
Առաջին իսկ հայացքից ֆիլմի հետ մտազուգորդում են առաջացնում գետնին թափված կարմիր նռերը, ավելի ուշ հայտնվում են նաև «Հայկական կինոփառատոն» ցուցանակը և «Նռան գույնը» կինոֆիլմի պաստառը։
Տեսահոլովակի սյուժեի համաձայն՝ Լեդի Գագայի հերոսուհին վթարի է ենթարկվում կինոթատրոնի շենքի մոտ, որտեղ անցկացվում է հայկական ֆիլմերի փառատոն։
Տեսահոլովակի ռեժիսորն է հնդիկ Թարսեմ Սինխը, որը համագործակցել է Ջուլիա Ռոբերտսի, Ջենիֆեր Լոպեսի և այլ մի շարք համաշխարհային աստղերի հետ։ Հայտնի է, որ նա հաճախ է խոսել իր արվեստի վրա Փարաջանովի ազդեցության մասին, ուստի՝ զարմանալի չէ, որ Գագայի հետ աշխատանքում նա որոշել է փարաջանովյան խորհրդանիշները համատեղել երգչուհու տարբերվող կերպարի հետ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում