Ծուլություն

Ծուլություն

Ծուլությունը Աստվածաշնչյան յոթ մահացու մեղքերից մեկն է, որից և ծնվում ու սնվում են բազում հոգևոր տկարություններ: Ծուլության հիմքում ընկած է անձնապաշտությունն ու հեշտասիրությունը, քանզի ծույլ մարդիկ սովորաբար ձգտում են դուրս չգալ սեփական հարմրավետության գոտուց և «վայելում են իրենց հանգիստը»: Որքան էլ մեր մտքում ունենանք ծուլության հստակ ձևակերպումն ու պատկերացումը, ամենատարածված գործոններից կարևոր է առանձնացնել պատասխանատվության վախը և կյանքի նկատմամաբ անհետաքրքրությունը:

Աստվածաշունչը վկայում է, թե ինչ կարող է լինել ծույլ մարդու հետ. «Ծույլը միշտ կարիքի մեջ պիտի լինի» (Առակաց 13 ): Ծույլ մարդը կտրվում է իրեն շրջապատող աշխարհից, իսկ սա տանում է հուսալքության ու հուսահատության: Ի վերջո ծույլ մարդը խուափում է պատասխանատվությունից, որովհետև Աստծո, տիեզերքի, բնության, մարդկանց հետ կապն արդեն ենթադրում է պատասխանատվություն:

Հոգևոր ծուլության պարագային էլ խնդիրը նույնն է: Դադարում ենք եկեղեցի հաճախել, աղոթել և սկսում ենք բողոքել ու դժգոհել: Մեր առօրյա հոգսերը վեր ենք դասում եկեղեցի հաճախելուց, մեր առօրյա մտքերը՝ աղոթքներից: Հովհան Ոսկեբերանը դիպուկ է ասում. «Արժե՞ ծուլության համար հասնենք դժոխք»: Ավելի խելամիտ և աստվածահաճո է ծուլությունը հաղթահարելով արժանանալ դրախտի:

Ինչպե՞ս հաղթահարել ծուլությունը:

Առաջին պայմանը մեր ծուլությունը տեսնելն ու ընդունելն է: Ծուլությունը հաղթահարելու մյուս քայլը ծառայելն է. ծառայել Աստծուն, մարդկանց, բարիք գործել: Բարիք գործելը, ծառայությունը մարդու հոգին մաքրում են ծուլության հետևանքով առաջացած աղբից:

Ամեն պահ մենք պետք է հետևողական աշխատանք տանենք ինքներս մեզ վրա, փորձենք ոչ թե շրջանցել դժվարությունները՝ այդ թվում և ծուլությունը, այլ հաղթահարել այն:

Արմեն Չաքմիշյան

Աղբյուր՝ Qahana.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում