Մարո Մարգարյան. Հայրենի իմ հող
21/09/2020 20:12
Նմանատիպ
Դու մի բուռ, մի ափ,
Դու մի սրտի չափ
Դու սրտի պես լայն,
Դու սրտի պես խոր,
Հայրենի իմ հող,
Ակունք բարիքի,
Բույրի ու բերքի,
Լույս դարձած իմ սեր,
Իմ հրաշք երկիր.
Իմ սրտից պեկված
Առաջին բառս,
Մի հատիկ զավակ՝
Թանկ մինուճարս.
Դու մի բուռ, մի ափ,
Դու մի սրտի չափ: