Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց նորաօծ քահանաներին (նկարներ, տեսանյութ)
Նմանատիպ
եպտեմբերի 22-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց և իր օրհնությունը բաշխեց վերջերս քահանայական ձեռնադրության և օծման արժանացած Տ. Հայկ քահանա Քոչարյանին, Տ. Հայասա քահանա Ղարագյոզյանին, Տ. Հայկազուն քահանա Սահակյանին և Տ. Արմեն քահանա Կիրակոսյանին։
Վեհափառ Հայրապետը պատգամեց նորաօծներին սերն ու հավատը առանցքը դարձնել իրենց հոգևոր ծառայության, ճեմարանում ամբարածը անձնվեր կերպով և հանձնառությամբ, նվիրումով ի սպաս դնել ժողովրդին։ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հորդորեց երիտասարդ քահանա հայրերին հավատքը սնուցել բարի գործերով և ազնիվ պահվածքով՝ բարի օրինակ լինելու ազգի զավակների համար և հաջողությամբ իրականացնելու իրենց հոգեփրկչական առաքելությունը։
Աղբյուր՝ Ter-hambardzum.net
Տեսանյութը Շողակաթ հեռուտաընկերության
Հետևեք մեզ նաև Telegram-ում