Սերժի Ռոբերտո. Կումանի մարզումները շատ երկար են
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Armsport.am: «Բարսելոնայի» պաշտպան Սերժի Ռոբերտոն խոսել է թիմի նոր գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանի ու ավագ Լիոնել Մեսսիի մասին:
«Կումանի գալը մեզ ստիպեց շատ աշխատել, մարզումները շատ երկար են: Շատ լավ ենք աշխատում: Ակնհայտ է, որ մարզիչը տակտիկապես հմուտ է ու խաղացողներին հստակ կարողանում է հասցնել այն միտքը, թե ինչ պետք է անեն, որ թիմի համար լավ լինի: Ես լիովին վստահում եմ մարզչին ու բոլոր խաղացողներին:
Ինչ վերաբերում է Մեսսին, ես՝ ինչպես բոլոր կատալոնացիները, չէինք կարողանում հավատալ, որ նա հեռանում է: Տեսնում եմ, որ նա շատ լավ է մարզվում: Նա մեծ պրոֆեսիոնալ է, ու չեմ կասկածում, որ այս մարզաշապիկի ու այս ակումբի համար միշտ առավելագույնս կներդնի ուժերը»,-Ռոբերտոյի խոսքերն է փոխանցում rac1.cat-ը:
Հաղորդվում էր, որ երեկ կայացած մարզմանը մասնակցել է նաև Լուիս Սուարեսը, որը, ըստ շշուկների, մոտ է «Ատլետիկո» տեղափոխությանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում