Եգիպտոսում հայտնաբերվել են տասնյակ հնագույն սարկոֆագներ

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Եգիպտոսում՝ Կահիրեի մերձակայքում, հնագետները հայտնաբերել են 27 սարկոֆագ՝ թաղված մոտ 2500 տարի առաջ: Այս մասին Ֆեյսբուք սոցիալական ցանցում հայտնել է Եգիպտոսի զբոսաշրջության և հնությունների նախարարությունը:

Սարկոֆագները հայտնաբերվել են Սակկարայի նեկրոպոլիսում, որը հանդիսանում է Հնագույն Եգիպտոսի մայրաքաղաք Մեմֆիսի բնակիչների հիմնական գերեզմանոցը: Նեկրոպոլիսը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցուցակում է:

Մասնագետները փայտե սարկոֆագներն անվանում են պատմության խոշորագույն հնագիտական ​​հայտնագործությունը:

Հաղորդվում է, որ հուղարկավորությունից ի վեր սարկոֆագները չեն բացվել: Հայտնաբերվել են նաև այլ նմուշներ:

 

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Հետևեք մեզ նաև Telegram-ում