Պարույր Սևակ․ Ռետին չեմ-թուղթ եմ
23/09/2020 19:40
Նմանատիպ
Ա՜խ, դժբախտաբար, ռետինի՛ց չեմ ես,
Որ ձգես՝ ձգվեմ,
Թողնես՝ կարճանամ,
Ինչքան ճմըռթես՝
Թողնելուց հետո
Շուտ վերըստանամ իմ տեսքը նախկին։
Ես, ավելի շուտ, թղթի եմ նման,
Քաշես՝ կպատռես,
Ճմըռթես՝ պրծա՜վ –
Իմ նախկին տեսքը չի՜ վերականգնի
Եվ ո՛չ մի արդուկ։
Կյանքի հետքերը վրաս են մնում
Եվ անց չեն կենում,
Ինչպես տառերը՝ մամըլված թղթից…
29.XII.1959թ.
Թիֆլիս