ԱՄՆ-ի կոնգրեսում կցուցադրվի Հայոց ցեղասպանությանը նվիրված ֆիլմ
Նմանատիպ
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Հայաստանին աջակցող խմբի համանախագահ Մայքլ Գրիմի նախաձեռնությամբ Կոնգրեսում տեղի կունենա «Ճանապարհորդություն դեպի Ամասիա» վավերագրական ֆիլմի ցուցադրությունը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՄՆ Հայ դատի գրասենյակից, Հայոց ցեղասպանությանը նվիրված ֆիլմի պրեմիերան կկայանա հուլիսի 24-ին Կապիտոլիումի այցելուների կենտրոնում, իսկ դիտումից հետո ԱՄՆ Հаյ դատի հանձնախմբի հովանավորությամբ տեղի կունենա քննարկում’ նվիրված ֆիլմի հեղինակներին: Ռեժիսորներ Էրիկ Հաչիկյանի և Ռենդի Բելի նկարահանած ֆիլմը ներկայացնում է Հայոց ցեղասպանության և թուրքական կառավարության ժխտողական քաղաքականության մերօրյա ազդեցությունը’ Հաչիկյանի’ ցեղասպանությունը վերապրած տատիկի կյանքի պատմության միջոցով: Հայոց ցեղասպանության մասին մեկ այլ ֆիլմ կարող եք դիտել այստեղ:
««Ճանապարհորդություն դեպի Ամասիա»-ն հուզիչ, ստրառուչ ֆիլմ է, որն արտացոլում է ինչպես հայ ժողովդրի վերապրած մեծ ողբերգությունը, այնպես և աննկուն քաջությունը, որ կենդանի է մինչ օրս: Որպես ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Հայաստանին աջակցող խմբի համանախագահ’ ես ողջունում եմ նման նախաձեռնությունը’ Հայոց ցեղասպանության թողած խոր վերքերը և լուռ ժառանգությունը միջազգային հանրության մտքում պահելու համար: Եթե մենք երբևէ առաջ շարժվենք և դասեր քաղենք այս սարսափելի ողբերգությունից, արժանին հատուցենք զոհերին և նրանց ժառանգներին, մեнք պետք է երբեք չմոռանանք նրանց, ում կորցրել ենք: «Ճանապարհորդություն դեպի Ամասիա»-ն այդ ազնիվ գործի մի հիանալի օրինակ է, և ես հպարտ եմ, որ հյուրընկալելու եմ ֆիլմի էկրանավորումը»,- նշել է Մայքլ Գրիմը:
ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համփարյանը շնորհակալություն է հայտնել և նշել. «Արվեստը, և հատկապես ֆիլմը, Կոնգրեսի ու միջազգային հանրության հետ Հայոց ցեղասպանության ընթացիկ հարցերի շուրջ հաղորդակցվելու հզոր և արդյունավետ միջոց է»:
Ֆիլմի հեղինակ Էրիկ Հաչիկյանն առաջին անգամ Ամասիայի մասին իմացել է իր տատիկից, ով փափագում էր նրան մի օր այնտեղ տանել: Ֆիլմի միջոջոցով հեղինակները փորձել են ցույց տալ, թե ինչպես են գրեթե մեկ դար առաջ կատարված իրադարձությունները շարունակում ազդել հայ-թուրքական լարված հարաբերությունների վրա: 2011 թվականին ֆիլմն արժանացել է «Նուռ» կինոփառատոնի լավագույն վավերագրական ֆիլմ մրցանակին, իսկ 2012 թվականին Ալեքսանդրիայի կինոփառատոնի ժամանակ’ ժյուրիի հատուկ մրցանակին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում