Թուրքիայում հերթական եկեղեցին մատնվել է բախտի քմահաճույքին
Նմանատիպ
Թուրքիայի Յալօվա շրջանի Չիֆթլիքքյոյ գավառում բյուզանդական շրջանից մնացած Քարա եկեղեցին թողնվել է անմխիթար վիճակում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով թուրքական haberx.com-ը, գավառի բնակիչները, իրենց անհանգստությունը հայտնելով այն փաստի կապակցությամբ, որ եկեղեցին ամեն օրվա հետ ավելի է քանդվում, նշել են, որ վերանորոգելու պարագայում այն մեծապես կարող է խթանել Յալօվայում զբոսաշրջության զարգացմանը: «Չիֆթլիքքյոյ գավառի այս կառույցն ինչու է մատնվել բախտի քմահաճույքին: Արդեն այս վայրն էլ պետք է վերանորոգվի»,- նշում են տեղացիները’ արձանագրելով, որ տարածաշրջանում գտնվող մզկիթներն արդեն վերականգնվել են:
Քարա եկեղեցին կառուցվել է բյուզանդական ժամանակաշրջանում: Թեպետ այն դեռևս կանգուն է, սակայն ամեն օր կանգնած է վերանալու վտանգի առջև: Չնայած այդ հանգամանքին’ թուրքական իշխանությունները ոչ մի քայլ չեն ձեռնարկում եկեղեցու վերանորոգման և վերականգնման համար:
Հետևեք մեզ նաև Telegram-ում