Կկայանա «Անուշ. անավարտ օպերա» ֆիլմի պրեմիերան
24/09/2020 18:06
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: Կոմիտասի ծննդյան օրը՝ սեպտեմբերի 26-ին, ժամը 12։00-ին Վարդապետի թանգարան-ինստիտուտի աշխատակազմը և մի խումբ մտավորականներ ծաղիկներ կխոնարհեն Կոմիտասի շիրմին։ Կմատուցվի հոգեհանգստի կարգ։
Կոմիտասի 151-ամյակի առիթով թանգարան-ինստիտուտի համերգային դահլիճում տեղի կունենա Հրաչ Քեշիշյանի «Անուշ. անավարտ օպերա» ֆիլմի պրեմիերան։
Թանգարան-ինստիտուտից հայտնում են, որ վավերագրական-խաղարկային ֆիլմը պատմում է Հովհաննես Թումանյանի և Կոմիտասի ստեղծագործական համատեղ աշխատանքի՝ «Անուշ» օպերայի մասին:
Միջոցառումը կանցկացվի հետևելով հակահամաճարակային բոլոր կանոններին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում