Երևան ջուրը կոչ է անում չխեղաթյուրել փաստերը
Նմանատիպ
«Երեւան Ջուր» ընկերությունը հադես է եկել որոշ լրատվամիջոցների կողմից տարածված այն տեղեկատվության պարզաբանմամբ, համաձայն որի, ընկերությունը պատժամիջոցներ է կիրառում ժամկետանց ջրաչափեր գործածող բաժանորդների նկատմամբ: «Times.am»-ի հաղորդմամբ’ «Երեւան Ջուր» ընկերության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է.
«Հաշվի առնելով, որ որոշ լրատվամիջոցներ արտատպել են «Չորրորդ ինքնիշխանություն» թերթի հրապարակումն այն մասին, որ «Երևան Ջուր» ընկերությունը 50 հազար դրամով տուգանում է բաժանորդներին, որոնց ջրաչափերը ժամկետանց են՝ գործածվում են 10 տարուց ավելի, հարկ ենք համարում հայտնել հետևյալի մասին:
1. Նշված տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը:
2. ՀՀ էկոնոմիկայի նախարարության որոշմամբ’ ջրաչափերի ստուգաչափման ժամկետը կազմում է 12 տարի:
3. «Երևան Ջուր» ընկերությունը որևէ պատժամիջոց ժամկետանց ջրաչափեր օգտագործելու համար չի կիրառում:
4. «Երևան Ջուր ընկերությունը» որդեգրել է թափանցիկ աշխատաոճ և խնդրում է լրատվամիջոցներին, նմանօրինակ սխալներից ու թյուրիմացություններից խուսափելու նպատակով, նախատես ստուգել հրապարակումների հավաստիությունը»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում