ՍԴ նախագահի պաշտոնում ինքնաառաջադրվել է Երվանդ Խունդկարյանը. Է. Շաթիրյան (տեսանյութ)
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Այսօր ևս ՍԴ նախագահ և փոխնախագահ ՍԴ դատավորները չընտրեցին, առաջադրվել են թեկնածուները, նիստը ընդմիջվել է, կշարունկավի վաղը՝ 10:30-ին: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանը:
«Քվեարկություն տեղի չի ունեցել, ինքնաառաջադրվել է մեկ թեկնածու, դատավորներից մեկն էլ առաջադրել է ևս մեկ թեկնածու, որը, սակայն, ինքնաբացարկ է ներկայացրել»,– ասաց նա և հավելեց, թե անուններ չի ասի:
Լրագրողների դիտարկմանը՝ արդյո՞ք մամուլում շրջանառվող անունների մասին է խոսքը, Շաթիրյանը դրական պատասխան է տվել։
Նշենք, որ մամուլում տեղեկություն կար, որ ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը առաջադրել է Աշոտ Խաչատրրյանի թեկնածությունը, վերիջնս ինքնաբացարկ է ներկայացրել և ինքնառաջադրվել է Երվանդ Խունդկարյանը:
Հարցին, թե ինչո՞ւ է ինքնաբացարկ հայտնել թեկնածուն, Շաթիրյանն ասաց, որ նշել է՝ չի ցանկանում զբաղեցնել այդ պաշտոնը:
Նշենք, որ Սահմանադրական դատարանի նախագահ և փոխնախագահ ընտրելու համար հրավիրված աշխատակարգային նիստը մեկնարկել է սեպտեմբերի 23-ին: ՍԴ նախագահի և փոխնախագահի ընտրությունը տեղի կունենա փակ գաղտնի քվեարկությամբ:
Մանրամասները՝ տեսանյութում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում