Բեյլը՝ Ռեալից հեռանալու մասին. Ոչ մի բանի համար չեմ զղջում
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Armsport.am: «Տոտենհեմի» կիսապաշտպան Գարեթ Բեյլը, որի իրավունքները պատկանում են «Ռեալին», մեկնաբանել է մադրիդյան ակումբից իր հեռանալը:
«Ոչ մի բանի համար չեմ զղջում: Ես ուղղակի ուզում եմ ֆուտբոլ խաղալ, իսկ այն ինչ խոսում են շուրջբոլորը, չեմ կարող կառավարել: Ով ինչ ասի, բացառապես իր գործն է: Ես գիտեմ ով եմ, ընտանիքս գիտի՝ ով եմ: Եվ ինձ միայն դա է հուզում:
Ուրիշ մշակույթ ունեցող այլ երկիր տեղափոխվելով՝ ես պիտի աճեի որպես անհատանություն: Պետք է մշտապես սովորել ինչպես վարվել տարբեր իրավիճակներում: Ես լուրջ ճնշման տակ եմ եղել: Ինձ սուլել են տրիբունաներից: Այնպես որ, ես ուղղակի սովորել եմ՝ ինչպես հաղթահարել նման բաներն ու լուրջ և սրտին մոտ չընդունել դրանք: Ֆուտբոլն իմ սերն է: Ես միայ ն պիտի ինձ ամբողջությամբ նվիրեմ խաղին»,- Բեյլի խոսքերն է փոխանցում Sky Sports-ը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում