Բոտիչելիի հազվագյուտ կտավը կվաճառվի Sotheby’s աճուրդու

Բոտիչելիի հազվագյուտ կտավը կվաճառվի Sotheby’s աճուրդու

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: Վերածննդի դարաշրջանի վարպետ Սանդրո Բոտիչելիի «Մեդալյոնով երիտասարդ» հազվագյուտ կտավը կվաճառվի Sotheby’s աճուրդում: Ըստ աճուրդի կազմակերպիչների, այն կանցկացվի հաջորդ տարվա հունվարին Նյու Յորքում:

kulturomania.ru-ի հաղորդմամբ, նկարը թվագրվում է 15-րդ դարի 70-80-ական թվականներով:

Փորձագետների կարծիքով, նկարի վաճառքի գինը կգերազանցի 80 միլիոն դոլարը: Աճուրդի տան համադրող Քրիստոֆեր Ապոստլը նկարն անվանել է Բոտիչելլիի մեծագույն աշխատանքներից մեկը, որոնք մասնավոր հավաքածուում են։

«Առաջիկա տարիներին դժվար թե գտնվի Վերածննդի դարաշրջանի այսպիսի նշանակալից և գեղեցիկ նկար ձեռք բերելու մեկ այլ հնարավորություն», – ասել է Ապոստլը:

Վերջին անգամ «Մեդալյոնով երիտասարդ» կտավը վերավաճառվել է 1982 թվականին: Այդ ժամանակ այն վաճառվել էր 810 հազար ֆունտով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում