Լիգա 1․ Լիլը հաղթանակ տարավ և գլխավորեց մրցաշարային աղյուսակը

Լիգա 1․ Լիլը հաղթանակ տարավ և գլխավորեց մրցաշարային աղյուսակը

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Armsport.am: Ֆրանսիայի առաջնության 5-րդ տուրում «Լիլը» հաղթեց «Նանտին»:

Սեպտեմբերի 25-ին կայացած հանդիպումն ավարտվեց 2-0 հաշվով ՝ հօգուտ «դոգերի»:

Հաշիվը բացվեց խաղակեսի ավարտեց անմիջապես առաջ, երբ «Նանտի» պաշտպան Նիկոլաս Պալուան դարձավ ինքնագոլի հեղինակ։ Հանդիպման հիմնական ժամանակի ավարտից 3 րոպե առաջ Բուրակ Յըլմազը իրացրեց 11 մետրանոց հարվածը՝ սահմանելով վերջնական հաշիվը:

«Լիլը» 11 միավորով բարձրացավ Լիգա 1-ի մրցաշարային աղյուսակի 1-ին հորիզոնական: «Նանտն» ունի 5 միավոր և 14-րդ հորիզոնականում է:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում