Գերմանիայում 1500 տարի առաջ ապրած գերմանացի լորդի դամբարան է հայտնաբերվել (լուսանկարներ)

Գերմանիայում 1500 տարի առաջ ապրած գերմանացի լորդի դամբարան է հայտնաբերվել (լուսանկարներ)

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Գերմանիայի Սաքսոնիա-Անհալթ մարզում 1 500 տարի առաջ ապրած գերմանացի լորդի կամ իշխանի գերեզման է հայտնաբերվել, գրում է Daily Mail պարբերականը։

Փորձագետների կարծիքով՝ այս տարածքը երկրի վերջին 40 տարվա պատմության մեջ հայտնաբերված ամենակարևոր հնագիտական հուշարձանը կարելի է համարել։ Նշվում է, որ տարածքը հայտնաբերվել է թռչնաբուծական նոր ֆերմայի ստեղծման համար իրականացվող աշխատանքների ժամանակ։

Նշվում է, որ գերեզմանում ճառագայթային դասավորվածությամբ 6 կնոջ (հավանաբար իշխանի հարճերի) ոսկորներ են հայտնաբերվել, սակայն հնագետները դեռևս պետք է ներսում թաղված իշխանի մնացորդները գտնեն։

Հայտնի է, որ նրա աճյունը կարող է լինել կենտրոնական դամբարանում հայտնաբերված կաթսայի մնացորդների մեջ։ Նշվում է, որ դրա կողքին նաև կենդանիների մնացորդներ, արծաթյա, ոսկյա, ապակե իրեր են հայտնաբերվել։

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում