Վոլգայի հատակին մամոնտների մնացորդներ են գտել

Աստրախանի Չոռնի Յարի եւ Վոլգոգրադի Ռայգորոդի միջեւ Վոլգա գետը սուզվելիս դայվերները ջրի հատակին հայտնաբերել են մամոնտների մնացորդներ: Մասնագետները չեն բացառում, որ այնտեղ կարող Է գտնվել այդ նախապատմական կաթնասունների մի ամբողջ գերեզմանոց, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Ավազի եւ կավի մեջ մնացած դիակները հիանալի պահպանվել են: ՀնԷաբանները պարզել են, որ դրանք եղել են հասուն տարիքի արու եւ ձագ: Մամոնտներն, ամենայն հավանականությամբ, սատկել են, երբ Վոլգայի վարարման ժամանակ փորձել են անցնել գետը: Եվ բացառված չԷ, որ դրանք ոչ թե երկուսն են եղել, այլ ավելի շատ:

Գիտնականները որոշել են, որ ի տարբերություն ցեղակիցների, որոնց ոսկորները պարբերաբար գտնում են Ռուսաստանի Հյուսիսում, այս հսկաների մարմնին այնպիսի խիտ մազածածկ չի եղել: Նշանակում Է, հարյուր հազար տարի առաջ այս տարածաշրջանում կլիման զգալիորեն ավելի տաք Է եղել:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում