Yerevan
17
+31°C
Weather Data Source: 30 days weather Yerevan

Տիգրան Կիրակոսյանը ոսկե մեդալ է նվաճել Կազանում անցկացվող 27-րդ համաշխարհային ուսանողական խաղերում

ՌԴ Կազան քաղաքում անցկացվող 27-րդ համաշխարհային ուսանողական խաղերում Հայաստանը ներկայացնող մարզիկներից առաջին ոսկե մեդալը նվաճել է սամբիստ Տիգրան Կիրակոսյանը: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից, մինչեւ 52 կգ քաշային կարգում տանելով միայն հաղթանակներ՝ նա եզրափակիչ գոտեմարտում 4:1 հաշվի առավելությամբ հաղթել է Ղազախստանը ներկայացնող Բեյմբետ Կանժանովին եւ դարձել Ունիվերսիադա-2013 առաջի? ?ը ոսկե մեդալ նվաճած հայաստանցի մասնակիցը:

Սամբոն առաջին անգամ է ընդգրկվել համաշխարհային ուսանողական խաղերում: Մեր սամբիստները մրցագորգ դուրս կգան նաև հուլիսի 15-ին և 16-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում