«Տեսա, կրակեցի». զինվորը պատմում է՝ ինչպես է խոցել թշնամու ԱԹՍ-ն
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Times.am: Սահմանին իրավիճակն անփոփոխ է, մարտերը տարբեր ուղղություններով շարունակվում են: Վերջին օրինակով՝ երեք ԱԹՍ-ներ մեկ կետում խոցվել են հայկական սահմանին հասնելու ժամանակ:
«Տեսանք, գնացինք դիրք. տեսա, կրակեցի էլի»,– ասաց ԱԹՍ խոցած զինվորներից մեկը:
Կրակոցից հետո զինծառայողներն արձագանքում են՝ «կպավ, կպավ, ընկավ»:
Նրանցից մեկի խոսքով՝ տրամադրված են ավելի առաջ գնալու, հետ գնալու ճանապարհ չկա:
Նշենք, որ տասը րոպեում խոցվել է հինգ անօդաչու թռչող սարք, տղաները գործել են ներդաշնակ:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի 7 ուղղաթիռ, 72 անօդաչու թռչող սարք, 137 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, մեկ ինքնաթիռ, 82 ավտոտրանսպորտ, 4 զրահափոխադրիչ 82Ա:
Հակառակորդն ունի ավելի քան 790 զոհ, որից 180–ը Քարվաճառի ուղղությամբ, ավելի քան 1900 վիրավոր։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 80 զոհ և մոտ 200 վիրավոր, որոնցից մոտ 120–ն են շարունակում բուժում ստանալ, մյուսներն ապաքինվել և վերադարձել են շարք։
Ադրբեջանի Զինված ուժերը թիրախավորել է նաև Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի արդյունքում Վարդենիսի շրջանում սպանվել է 1 քաղաքացիական անձ:
Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում