Մխիթարյանի մտքերն Արցախում են. Ռոման աջակցում է հայ ֆուտբոլիստին ու պատրաստ է հանգիստ տալ
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Armsport.am: Իտալական La Gazetta dello Sport-ը անդրադարձել է Արցախում Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմին: Իտալական աղբյուրը գրում է, որ Հայաստանի հավաքականի ավագ, իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մտքերն Արցախում են:
Սեպտեմբերի 27-ի երեկոյան Մխիթարյանը համաձայնվել է խաղալ «Յուվենթուսի» դեմ խաղում (2-0): Նա լավ հանդիպում անցկացրեց: Սակայն հիմա, Մխիթարյանի ու իր ընտանիքի անդամների մտքերը Արցախում են: «Ռոման» իր աջակցությունն է ցուցաբերում հայ ֆուտբոլիստին: Ակումբը Մխիթարյանին բացարձակ ազատություն է տվել սոցիալական ցանցերում:
Ավելին, «Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան պատրաստ է խորհրդակցել Մխիթարյանի հետ ու նրան հանգիստ տալ առաջիկա խաղերին: Երեկ Արցախում տիրող իրավիճակի մասին գրառում էր կատարել նաև Մխիթարյանի քույրը, ով աշխատում է ՈՒԵՖԱ-ում:
Իտալական աղբյուրը գրում է, որ Մխիթարյանը ոչ միայն հավաքականի ավագն է, այլ նաև ազգի սիմվոլներից մեկը: Մխիթարյանը դատապարտել է Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմը: Նա գրել էր, որ հայերն ունեն իրենց հայրենիքում խաղաղ ապրելու իրավունք:
Հետևեք մեզ նաև Telegram-ում