Ալեկո Էսկանդարյան. Թույլ մի տվեք ձեզ շեղվել այն փաստից, որ Թուրքիան/Ադրբեջանը անմեղ հայերի են սպանում Արցախում
30/09/2020 13:01
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Armsport.am: Ամերիկահայ նախկին ֆուտբոլիստ ու մարզիչ Ալեկո Էսկանդարյանը գրառում է արել թվիթերյան իր էջում՝ կոչ անելով չշեղվել Թուրքիայի ու Ադրբեջանի գործողություններից:
«Մինչ դուք բոլորդ կլանված հետևում եք Ամերիկայի պատմության ամենակարևոր նախագահական բանավեճերից մեկին, խնդրում եմ թույլ մի տվեք, որ դա ձեզ շեղի այն փաստից, որ Թուրքիան/Ադրբեջանը անմեղ հայերի են սպանում Արցախում:
Կյանքը կարևոր է, այնպես չէ՞: Եկեք համոզվենք, որ պահպանում ենք այդ նույն էներգիան…»,-գրել է Էսկանդարյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում