Աղոթքի զորությունը
Նմանատիպ
Մարդու հավատքի կարևոր դրսևորումներից է աղոթքը: Հարատև աղոթքը աստվածային սեր, ուրախություն և խաղաղություն է ծնում անձի հոգում:
Աղոթքի աստվածային զորությունը իջնում է այն մարդկանց վրա, ովքեր իրենց սիրտը մաքուր են պահում չարից ու տարատեսակ պղտոր մտքերից։
Եկեք հասկանանք, ո՞րն է աղոթքի դերն ու նշանակությունը մեր կյանքում․
Աղոթքի միջոցով հավատացյալը ցանկանում է մոտենալ Աստծուն, ճանաչել Նրա էությունը ու զորությունը։ Ու երբ ամբողջ հոգով ու սրտով կանգնում ենք աղոթքի, թույլ ենք տալիս, որ Տերը բնակվի մեր ներսում ու զորացնի այն հավատը, առանց որի անկարող կլինենք ապրել ու արարել։ Պետք է ազատվել այդ վիճակից ու ընկալել դրա նշանակությունը կյանքում: Աղոթքի մեջ շատ կարևոր է ուշադրությունը, եթե կենտրոնացած ենք միայն մեր անձի վրա ու մեր աղոթքը բխում է մեր եսասիրության շահերից, ապա այդպիսի աղոթքը չի բերի այն հոգևոր հաղորդակցությունը, որը մարդու հոգին լցնում է հոգեղեն զորությամբ ու նոր ուժով:
Հաճախ ցրված մտքով ենք աղոթում, մեզ չենք հանձնում Աստծո կամքին, այլ շարունակաբար մտածում ենք, տարբեր գործերի ու հոգսերի մասին ու այսկերպ ինքներս մեզ խանգարում ենք Աստծուն մոտենալու։
Երբ ուշադրությունը ներկա է, գիտենք, թե ինչ ենք խնդրում, ինչպես ենք աղոթում, Աստված տեսնում է, որ երկրային բոլոր ձգտումները թողել ենք մի կողմ և ամբողջ էությամբ ձգտում ենք դեպի Իրեն, Նա աստիճանաբար մեզ ազատում է այս աշխարհի հոգսերից ու մարդկային հոգուն տալիս է խաղաղություն: Պետք է հնարավորինս շատ աղոթել և մշտապես ժամանակ տրամադրել աղոթքի համար:
Ապրելով աղոթական կյանքով՝ մեր հոգին զորանում է դժվարությունների, մարտահրավերների հանդիպելիս, ուստի՝ փորձեք հոգով մշտապես արթուն լինել և շարունակաբար աղոթքի մեջ:
Աղբյուր՝ Qahana.am
Հետևեք մեզ նաև Telegram-ում