Տիգրան Մանսուրյան. Զինվոր բալիկ իմ, մենք բոլորով հոգով, մտքով, զգացումներով, սպասումներով քեզ հետ ենք
01/10/2020 17:38
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: «Մեր ամբողջ կռիվը մեր տուն, տեղ, հող, ավանդույթ, սրբություն, Հայոց լեզու պահելու ուղղությամբ է»,- ասում է կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը:
Նա նշում է, որ մեկ շաբաթ առաջ չէր պատկերացնում մեր այսքան զորավոր լինելու իրողությունը. «Գալիս է պահը, երբ ժողովուրդը դառում է մեկ ընտանիք, հարազատ ընտանիք: Երևան եկան մի քանի օրում, մի քանի թշնամական համազարկի արդյունքում գոյացավ այս բռունցքվելը»:
«Զինվոր բալիկ իմ, մենք բոլորով հոգով, մտքով, զգացումներով սպասումներով քեզ հետ ենք, թող կամոք Աստծո բարիով վերջանա այս պատմական ծանր պահը հայ ժողովրիդ համար:
Հավատում եմ վաղվա օրվան»,- ասում է կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը:
Տեսանյութը հրապարակել է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում