Շումերական հարթաքանդակը հանել են Մեծ Բրիտանիայի աճուրդից և կհանձնեն Իրաքին
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, 168.am: Շումերական քանդակը, տարիքը, ենթադրաբար, կազմում է 2400 տարի, հանել են աճուրդից եւ Իրաքին կվերադարձնեն Բրիտանական թանգարանի ակտիվ աջակցությամբ: Այդ մասին հաղորդել է The Guardian-ը:
Հարթաքանդակը TimeLine առցանց- աճուրդում էին դրել դեռ 2019 թվականի մայիսին, սակայն Բրիտանական թանգարանի աշխատակիցներն սկսել են կասկածել, թե ինչ-որ մի բան այն չէ եւ դիմել են ոստիկանությանը: «Մենք հաճախ ենք հանդիպում մաքանենգային ցուցանակներ, մետաղից պատրաստված առարկաներ, կնիքներ եւ այլն: Բայց այստեղ խոսքը բացառիկ գտածոյի մասին է: Այս որակի արտեֆակտները շատ հազվագյուտ երեւույթ են»,-պարզաբանել է Բրիտանական թանգարանի ղեկավար Ջոն Սիմփսոնը, ճշտելով, որ հայտնի է ընդամենն արվեստի մոտավորապես 50 նման ստեղծագործություններ Հին Միջագետքից:
Աճուրդում այն սխալմամբ ներկայացված է եղել որպես «աքքադական ցուցանակ»՝ արեւմտյան Ասիայից», որն ստացվել է 90-ական թվականների մասնավոր հավաքածուից: «Իրականում այն աքքադական չէ, այլ շումերական, եւ դա հաստատ ցուցանակ չէ»,-հավաստիացրել է Սիմփսոնը: Պարզվել է, որ դա պատի զարդարանք է, որը պատկանում է Հարավային Իրաքի վաղդինաստիական ժամանակաշրջանի երրորդ փուլին: Դրանում պատկերված է նստած տղամարդու ֆիգուրա՝ շումերական երկար փեշերով (կաունակեսե): Փորձագետն այն նկարագրել է որպես գլխավոր քրմուհի կամ տիրակալ, նրա բարձրացված աջ ձեռքին ծիսական գավաթ է, իսկ ձախը ծնկներին է սեղմել արմավենու տերեւը:
Արտեֆակտի վրա հայտնաբերվել են այրվելու հետքեր, ինչը կարող է վկայել այն մասին, որ այն պատկանում է Հարավային Իրաքում հին շումերական Գիրսու քաղաքից (ժամանակակից անվանումը՝ Տելլո) գտածոյին: Սիմփսոնի կարծիքով՝ շանս կա գտնել քանդակի մյուս կտորները: Աճուրդի կազմակերպիչները հրաժարվել են արտեֆակտից՝ իմանալով դրա անօրինական ծագման մասին: Իրաքի ղեկավարության հետ պայմանավորվածության համաձայն, հարթաքանդակը Բրիտանական թանգարանում ցուցադրվելու է երկու ամիս, այնուհետեւ այն կուղարկեն հայրենիք, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում