Սոկրատ Խանյան. ԿՈՉ ՀԱՅՈՒԹՅԱՆԸ
01/10/2020 20:46
Նմանատիպ
Արևսարված իմ արևներ,
Դուրս եկեք նորից ,
Իմ Դավիթված նոր Դավիթներ,
Վեր ելեք հորից:
Շապուհված նոր շապուհներ են
Գալիս կրկին մեր դեմ,
Մսրա նոր-նոր մելիքներ են
Ոռնում՝ անկուշտ, անդեմ:
Հրոսակները ազերական՝
Հին մոլուցքով ցանցառ,
Աչք են տնկել արցախական
Մեր օջախին պայծառ:
Իմ Ջալալված Ջալալյաններ,
Զարկենք նենգ թշնամուն,
Պապենական օրենքն է մեր՝
Պահել օջախ ու տուն:
Մեկի դիմաց տասն է գալիս,
Տասին էլ զարկենք,
Օրենքները մեր պապերի
Պայքարում հարգենք:
Անդրանիկված Անդրանիկներ
Ու Նժդեհված քաջեր,
Արյունի դեմ արյուն հեղենք,
Որ թևածենք դարեր:
ՍՈԿՐԱՏ ԽԱՆՅԱՆ
27.09.2020, Ստեփանակերտ
Աղբյուր՝ Հայկ Մելիքյանի ֆեյսբուքյան էջ
Հետևեք մեզ նաև Telegram-ում